Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. Աշխատավորների՞, թե՞ չաշխատավորների օր

Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. Աշխատավորների՞, թե՞ չաշխատավորների օր
01.05.2015 | 12:45

Նախ պետք է ճշտել: Հետո էլ, մայիսի մեկը վաղուց կորցրել է իր նշանակությունը: Մանկությանս տարիների մայիսի մեկն էր տոն, հիմա ոչ տոնն է տոն, ոչ էլ տոնի խորհուրդն ենք գիտակցում: Մտովի գնացի փոքր, երանելի տարիներ: Փոքր էի, այն ժամանակ սիրում էի պապիս հետ ընկերություն անել: Պապիս ձեռքից բռնած, ամեն տարի մայիսի մեկին դուրս էինք գալիս պառադի, հետո պապս մի լավ բան էր մտածել, հատկապես մայիսի մեկին, թոռներին մի նոր բան էր գնում` կոշիկ, վերնաշապիկ, աղջիկներին՝ տիկնիկներ, և դա նոր-նոր եմ հասկանում, թե ինչու էր պապս մեզ նվերներ գնում, այդ օրը նա ցույց էր տալիս, թե ինչ բան է աշխատավորը, որ աշխատավորը նաև կարող է իրեն թույլ տալ նվերներ գնելու: Իսկ այսօ՞ր.
Այսօր շատ ավելի լավ կլիներ ոչ թե ներկա աշխատավորներին հիշել, այլ ներկա գործազուրկներին, որովհետև մեր օրերում խելացի, պարկեշտ, շնորհալի մարդիկ հիմնականում գործազուրկ են: Է՛հ, ո՞ւմ մտքով կանցներ, որ մի օր մայիսի մեկը, այսքան սիրելի ու սպասված տոնը, վաղեմության ժամկետը կկորցնի, և առհասարակ, մենք կկորցնենք տոնի և այն ըստ արժանավույն տոնելու, ուրախանալու առիթները:

Դիտվել է՝ 2146

Մեկնաբանություններ